Պրիգոժինը Դոնի Ռոստովում հանդիպել է ՌԴ ՊՆ փոխնախարարի և ԳՇ պետի տեղակալի հետ

«Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Դոնի Ռոստովում հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի հետ։

Այս մասին տեսանյութ է տարածել Meduza.io-ն՝ հղում անելով «Վագներ»-ի էջում հրապարակված տեսանյութին։

Զրույցում Պրիգոժինն ասել է, որ քանի դեռ «Վագներ»-ը «չստանա» Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, խմբավորման անդամները «կշրջափակեն Ռոստով քաղաքը» և «կգնան Մոսկվա»։

Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբում։


Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Գեներալները Պրիգոժինին հորդորել են կանգ առնել․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել