ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կոչով հանդես կգա։
Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդագրությունը հրապարակվել է Մոսկվայի ժամանակով 8:46-ին։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել և ամենայն հավանականությամբ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։
Գեներալները Պրիգոժինին հորդորել են կանգ առնել․