«Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հունիսի 23-ի երեկոյան մի շարք հաղորդագրություններ է հրապարակել, որոնցում մեղադրել է ՌԴ ՊՆ-ին վարձկանների դիրքերը կանխամտածված գրոհելու մեջ։
Այս մասին գրում է Meduza-ն։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել և ամենայն հավանականությամբ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։
Պրիգոժինը նշել է. «Մենք 25 հազար ենք, և պատրաստվում ենք պարզել, թե ինչու է երկրում քաոս տեղի ունենում»։ Նրա խոսքով՝ «Վագներ»-ը որոշել է «դադարեցնել չարիքը, որը կրում է երկրի ռազմական ղեկավարությունը»։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի մասին նա ասել է. «Այս արարածին կկանգնեցնեն»։ Ընդ որում, Պրիգոժինը ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ ռուս զինվորականները հարձակվել են վարձկանների վրա (նրա մամուլի ծառայության հրապարակած տեսանյութը անհամոզիչ է թվում)։ Անհայտ է նաև այն, որ Պրիգոժինի հայտարարած «արդարության երթը» սկսվել է։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։
Գեներալները Պրիգոժինին հորդորել են կանգ առնել․