Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի, իսկ 2021 թ. հունվարի 18-ից՝ Առողջապահության նախարարի պաշտոնը։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները՝ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերի։
2018 թ․-ին՝ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է․
- 2 բնակարան – Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, համատեղ սեփականություն, գնված 2014 և 2015 թթ․
- այգետնակ (ամառանոց) – Արագածոտնի մարզում՝ Ղազարավանում, համատեղ սեփականություն, գնված 2005 թ․
- հողամաս,
- Ford Fiesta 1.4 I մակնիշի ավտոմեքենա – 2012 թ․ թողարկման, գնված՝ 2015 թ․
- բաժնետոմս (50%)՝ 1․000․000 դրամ արժողությամբ, որը ձեռք է բերել 2011 թվականի դեկտեմբերին,
- 850,000 դրամ,
- 4,350,000 դրամ եկամուտ։
Նշենք, որ Ավանեսյանը տնօրինում է «Աբովյան 39» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը, մյուս մասն էլ պատկանում է քրոջը՝ Շուշան Վարդանյանին։
2018 թվականի արդեն տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 1,950,000 դրամ, 600 եվրո, իսկ եկամուտը՝ 16,519,865 դրամ։
2019 թվականի տարեկան հայտարարագրում արդեն ներառված չէ հողամասը։ Բայց այն օտարելու վերաբերյալ էլ որևէ բան նշված չէ։ Անահիտ Ավանեսյանի դրամական միջոցները՝ բանկային հաշվում կազմել են 2,850,000 դրամ և 600 եվրո, կանխիկ՝ 1,500,000 դրամ։ Նրա եկամուտները կազմել են 23,852,263 դրամ՝ ստացված աշխատավարձից ու շահաբաժնից։
2020 թվականին Ավանեսյանի դրամական միջոցներն ավելացել են՝ բանկային հաշվում կազմելով 3,200,000 դրամ և 600 եվրո, կանխիկ՝ 1,800,000 դրամ։ Եկամուտները կազմել են 20,156,900 դրամ։
2021 թվականին, երբ Անահիտ Ավանեսյանն արդեն զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, նրա դրամական միջոցները կազմել են՝ բանկային հաշվում 2,100,000 դրամ, 578 եվրո, իսկ կանխիկ՝ 1,800,000 դրամ։ Նախարարի եկամուտները կազմել են 29,531,683. դրամ՝ ստացված աշխատավարձից ու շահաբաժնից։
Նախորդ տարի՝ 2022 թվականին, Անահիտ Ավանեսյանը 25,000,000 դրամով վաճառել է Արաբկիր վարչական շրջանում համատես սեփականությամբ ունեցած բնակարաններից մեկը (գնված 2015թ․)։
Նա բանկում 40,035 դոլար ավանդ է ներդրել։ Առողաջապահության նախարարի դրամական միջոցները բանկային հաշվին կազմել են 2,101,880 դրամ և 73 եվրո, իսկ կանխիկ՝ 1,500,000 դրամ։ Ավանեսյանի եկամուտները կազմել են 32,187,994 դրամ՝ ստացված աշխատավարձից ու շահաբաժնից։
Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, հայտարարագրել է․
2018 թ․ – բաժնետոմս՝ 6,100 դրամ արժողությամբ, 3,500,000 դրամ, 19,000 դոլար և 704,846 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
2019 թ․
- 3 հողամաս, Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, համատեղ սեփականություն, գնված 2007 թ․,
- Ford մակնիշի ավտոմեքենա – 2010 թ․ թողարկման, գնված՝ 2015 թ․
- բաժնետոմս (61 %), 6,100 դրամ արժողությամբ,
- բանկային հաշվում՝ 400,000 դրամ, 400 դոլար,
- կանխիկ՝ 500,000 դրամ, 5,200 դոլար,
- եկամուտ՝ 1,135,547 դրամ, ստացված աշխատավարձից։
2020 թ․ – կանխիկ՝ 1,169,000 դրամ, 5,200 դոլար և 669,000 դրամ եկամուտ։
2021 թ․ – 164,930 դրամ՝ բանկային հաշվում, կանխիկ՝ 1,169,000 դրամ, 5,200 դոլար, իսկ եկամուտը կազմել է 164,930 դրամ՝ ստացված աշխատավարձից։
2022 թ․ – «Իբարի» ՍՊԸ-ին 50․000 դոլար է փոխառություն հանձնել` 5 տոկոսով։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,550 դոլար և 1,250,000 դրամ, եկամուտը՝ 329,860 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
Անահիտ Ավանեսյանի 3 անչափահաս երեխաների հայտարարագրերում ոչինչ նշված չէ։
Անահիտ և Ստեփան Ավանեսյանների լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից