Աստանայի «Կերուեն» առևտրի կենտրոնի դիմաց գտնվող «Կասպի» բանկի մասնաճյուղում զինված տղամարդը պատանդներ է վերցրել:
«Դոստիկ փողոցում գտնվող Կասպիական բանկի շենքում մի տղամարդ փակվել է հիմնարկի այցելուների հետ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը զինված է։ Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները, տղամարդու հետ բանակցություններ են ընթանում»,- ասվում է երկրի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Բանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին մասնաճյուղում միայն բանկի աշխատակիցներն են, հաճախորդներ չկան։
Sputnik Казахстан-ը հայտնում է, որ ոստիկանությունը սկսել է գործել, պայթյունից ձայներ են լսվում։ Նշվում է, որ բանկի շենք են մտել հատուկ ջոկատայինները։