Ռուսական VSK ապահովագրական ընկերության մասնագետները եկել են եզրահանգման, որ Թուրքիան ռուսների համար ամենավտանգավոր տուրիստական ուղղությունն է։ Նրանք ներկայացրել են արտասահմանյան հանգստի մեկնող ռուսաստանցիների առողջության համար ամենավտանգավոր ուղղությունները, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ առկա ցուցանիշների՝ ապահովագրական պատահարների թիվը Թուրքիայում կազմում է 41 տոկոս:
Թուրքիա մեկնած ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենատարածված խնդիրներն են գաստրիտը (18%), ֆարինգիտը (14%), ականջներիի բորբոքումը (12%), վերին շնչուղիների ինֆեկցիաները (11 %) և տոնզիլիտը (8%)։
Նշվում է, որ այս ամենը պայմանավոված է այն հանգամանքով, որ Թուրքիան ռուս զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղություններից մեկն է:
Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մյուս ամենավտանգավոր տուրիստական ուղղությունը Եգիպտոսն է: Վտանգավոր ուղղություններից է նաև Աբխազիան: