Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս՝ հայհոյանքներ է տվել և հեռացել

Սեպտեմբերի 17-ին` ժամը 04:40-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս՝ հայհոյանքներ է տվել և հեռացել:

Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի մոտից նշված ավտոմեքենայի վարորդ Արտյոմ Հ.-ն և ուղևոր Կարեն Հ.-ն բերվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանություն է տեղափոխվել նաև ավտոմեքենան:

Կարեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքը հահոյանք է տվել բջջային հեռախոսով զրուցելիս, բարկության պահին, և իր հայհոյանքը որևէ մեկին ուղղված չի եղել: Նմանատիպ բացատրություն է տվել նաև Արտյոմ Հ.-ն:

Միաժամանակ` Երևանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակից Գոռ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հայհոյանքներ լսել է, սակայն որևէ բողոք կամ դժգոհություն չունի:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել