Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայրենակիցներ,
Հայփոստի անունից տարծվող կեղծ հաղորդագրությունից հետո, սկսել են նման բաներ անել այլ կազմակերպությունների անունից։ Ամեն դեպքում, ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են, որոնք փորձում են ձեզնից կորզել բանկային քարտի տվյալները ու գողանալ գումարը։
Հ.գ. Կրկնեմ. դուք ժառանգություն չեք ստացել»։