Արգիշտի Քյարամյանն իր խորհրդականին ազատել է պաշտոնից ու նոր պաշտոնի նշանակել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:

Արսեն Վիգենի Սիմոնյանը ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում:

2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2003 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:
2003-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2006-2007 թթ. – Լոռու մարզի դատախազության քննիչ
2007-2011 թթ. – Կոտայքի մարզի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
2011-2013թթ. – ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
IV-XI.2013թ. – ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
XI-XI.2013թ. – Կոտայքի մարզի դատախազի տեղակալ
2013-2016թթ. – Արմավիրի մարզի դատախազ
2016-2017թթ. – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2017-2019թթ. – ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
2019-2022թթ. – ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ
2022-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և պարգևատրվել՝ «Մխիթար Գոշ» պետական պարգևով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել