Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրումէ ТАСС լրատվական գործակալությունը։
Պետությունների ղեկավարները Կրեմլի մեծ պալատում զրուցում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո, որին Ալիևն առաջին անգամ որպես հյուր մասնակցել է։
Զրույցի թեմաներից մեկը, ինչպես և սպասվում էր, կլինի Լեռնային Ղարաբաղի շուրջ կարգավորումը։ Անցած շաբաթվա վերջին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հինգշաբթի նախատեսվում է Պուտինի հանդիպումը նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։