Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարի երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 12․6, իսկ այս տարի՝ 12․1 տոկոս։
«ՀՆԱ-ի 12․1 տոկոսը աճը, իհարկե, լուրջ թիվ է, շատ լուրջ թիվ»,- նշել է ՌԴ նախագահը։
Նա վստահեցրել է, որ «Ռուսաստանը բարձր է գնահատում ասոցիացիայի անդամ բոլոր երկրների հետ սերտ գործընկերությունը, որը հետևողականորեն կառուցված է փոխշահավետության, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»։