Սեպտեմբերի 16-ը ոչ աշխատանքային է. կհանգստանանք 3 օր

Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերաց տոնը (առավել հայտնի Սուրբ Խաչ կամ Սբխեչ): Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Տոնի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 16-ը համարվում է մեռելոց:

Հաշվի առնելով Կառավարության 2012թ. դեկտեմբերի 13-ի թիվ 1558-Ն որոշումը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ը, համարվել է ոչ աշխատանքային օր: Այդ օրվա փոխարեն կաշխատենք սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել