Հայաստանում կստեղծվի Արդարադատության ակադեմիա

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է դատավորների և դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության բաժնից:

Կառավարության որոշմամբ «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերի դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել