Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա կարգավորման հասնել Հարավային Կովկասում, ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն, որպես իրավիճակի կարգավորման հիմք, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է РИА Новости-ն։
«Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ: Դրանք են դեռևս հանդիսանում են կարգավորման անվիճելի հիմք։ Եվ որպեսզի մենք հասնենք կարգավորման, պետք է գնանք այդ պայմանավորվածությունները ի կատար ածելու ճանապարհով, որոնք ձեռք են բերվել երեք կողմերի համար էլ»,-ասել է Պեսկով։