ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվան նվիրված ռազմական զորահանդեսին Մոսկվայում ներկա են գտնվել վետերաններ Ռոզալիա Աբգարյանն ու Ներսես Սիմոնյանը:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։
Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված ավանդական զորահանդեսը:
Վետերանները վերջին անգամ Կարմիր հրապարակում եղել են 10 տարի առաջ:
Հաղթանակի կերտման հարցում կես միլիոնից ավել հայի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին կարեւոր նշանակություն է ունեցել: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:
107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: