Կրեմլում կրկին խոսել են ղարաբաղյան կարգավորման միակ իրավական հիմքի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ղարաբաղյան իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացառությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են  Ռուսաստանի հետ։ Առայժմ այլ իրավական հիմքեր չկան, որոնք կնպաստեն կարգավորմանը»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ իրենք ողջունում են ցանկաղած քայլ, որը կարող է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը։

«Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են արդյունք չտալ»,-ասել է նա։

Նշենք, որ Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը: ԱԳՆ-ից հայտնել են, որ քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել