Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված զորամաս մուտք գործելու համար

Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը` պատժվում է տուգանքով` առավելագույնը 500 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

Վերը նշված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:

Նշված հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:
Նշված հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Նշված հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել