Մահապատիժ` պետական դավաճանության համար․ Լուկաշենկոն ստորագրել է օրենքը

Պետական դավաճանության համար Բելառուսում պաշտոնյաները կենթարկվեն մահապատժի, Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենքը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Զեկույցում ասվում է, որ երկրի քրեական օրենսգրքի համապատասխան փոփոխության նպատակն այն է, որ պակասեն հակապետական գործողությունները։

Նշվում է, որ նոր փոփոխությունները վերաբերում են պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց, նաև զինվորականներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել