Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45968-ի: Այս մասին ասված է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալության հաղորդագրության մեջ։
Երկրաշարժերի զոհ են դարձել Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադիյաման, Օսմանիյե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազիգ նահանգների բնակիչներ։