Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «միջուկային մեծ վտանգ է ներկայացնում»

Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին։

Անդրադառնալով միջուկային անվտանգության խնդրին, Ալիևը նշել է, թե Մեծամորի ատոմակայանը աշխատում է հին տեխնոլոգիայով, ունի լուրջ տեխնիկական խնդիրներ։

Նա հայտնել է, թե իրեն մտահոգում է Մեծամորի կայանից միջուկային նյութերի ենթադրյալ անօրինական առևտուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել