Հունաստանում գնացքներ են բախվել. կա 32 զոհ

Հունաստանի հյուսիսում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 32 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Գնացքների բախումը տեղի է ունեցել Լարիսա քաղաքի մերձակայքում: Սալոնիկից Լարիսա մեկնող ուղևորատար գնացքը, որում եղել է շուրջ 350 ուղևոր, բախվել է բեռնատար գնացքին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Դեպքի վայրում աշխատել է շուրջ 150 հրշեջ և 40 շտապ օգնության մեքենա: Փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են՝ փորձելով դուրս բերել գնացքների ուղևորներին:

Առայժմ հայտնի չէ գնացքների բախման պատճառը:

Ականատեսները հայտնել են, որ բախումը շատ ուժգին է եղել: Մի քանի վագոններում անմիջապես հրդեհ է բռնկվել:

Ըստ փրկարարների՝ բախված գնացքների առաջին վագոններն ամբողջովին ջախջախվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել