Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի կենտրոնական հատվածում, թարմացված տվյալների համաձայն, 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սկզբում կենտրոնը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կայսերիի մարզից 16 կիլոմետր դեպի արևմուտք։

Օջախը ընկած էր 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

————————

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հետևել են հազարավոր հետցնցումներ։

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել