Պուտինը խոսել է 2024 թվականի նախագահական ընտրությունների մասին

Սեպտեմբերին տեղական և տարածաշրջանային իշխանությունների և 2024 թվականի նախագահական ընտրությունները կանցկացվեն խստորեն պահպանելով բոլոր սահմանադրական ընթացակարգերը, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։

«Այս տարվա սեպտեմբերին տեղական և տարածքային իշխանությունների ընտրությունները և 2024 թվականին նախագահական ընտրությունները կանցկացվեն օրենքի խստիվ պահպանմամբ՝ ժողովրդավարական և սահմանադրական բոլոր ընթացակարգերին համապատասխան»,- ասել է նախագահը։

Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը, չնայած սոցիալ-տնտեսական խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներին, միասնական են երկրի անվտանգության և ինքնիշխանության հարցում, հավելել է Պուտինը։ Նա նաև մեջբերեց Պյոտր Ստոլիպինին` նշելով, որ այս խոսքերն ասվել են Պետդումայում ավելի քան 100 տարի առաջ, բայց լիովին համահունչ են մեր ժամանակին:

«Ռուսաստանը պաշտպանելու հարցում մենք բոլորս պետք է համախմբվենք, համակարգենք մեր ջանքերը, մեր պարտականությունները և իրավունքները, որպեսզի պահպանենք պատմական մեկ գերագույն իրավունքը՝ Ռուսաստանի ուժեղ լինելու իրավունքը», – մեջբերում է Պուտինը Ստոլիպինի խոսքերը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի ուշ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ հայտարարություն չի արել հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին․ «Առայժմ, ևս մեկ անգամ կրկնում եմ, աշխատանքը շարունակվում է նախագահի սովորական աշխատանքային գրաֆիկի շրջանակներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել