Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։
«Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթեւեկությունը վերականգնելու շուրջ։ Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով»,-նշվում է հաղորդագրության մեջ։