Էրդողան. Նախատեսվում է մեկ տարում աղետի գոտում կառուցել մինչև 270 հազար տուն

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի հետեւանքով տուժած Թուրքիայի նահանգների վերականգնման գործընթացը կմեկնարկի այս տարվա մարտին։ Այս մասին փետրվարի 21-ին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիանթեփ նահանգի Նուրդաղի քաղաք կատարած այցի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։

Նախագահի խոսքով՝ տարվա ընթացքում երկրի տասնմեկ նահանգների քաղաքներում նախատեսվում է կառուցել մինչև 200 հազար տուն։ Եվս 70 հազար տուն կկառուցվի աղետի գոտու շրջաններում։

Նա նշեց, որ աղետի գոտում իրավիճակի մոնիթորինգի հիման վրա առաջիկա ամիսներին կորոշվի կառուցապատման ենթակա բնակելի միավորների ստույգ թիվը։

Պետության ղեկավարը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում Գազիանթեփ նահանգից 87 հազար բնակիչ է տարհանվել երկրի այլ շրջաններ։

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ Գազիանթեփի աղետից տուժած շրջանների վերականգնման գործընթացում հաշվի կառնվեն նահանգի պատմական առանձնահատկություններն ու էթնիկ քարտեզը։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ ժողովրդի ու պետության միասնության շնորհիվ հնարավոր կլինի վերացնել այս աղետի հետեւանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել