ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ուղերձում հայտարարել է, որ Արևմուտքը համամարդկային արժեքների ոտնահարմամբ է զբաղված, սակայն «Ռուսաստանը կպաշտպանի իր երեխաներին հոգևոր դեգրադացիայից ու այլասերումից»։
Վլադիմիր Պուտինը քննադատել է նաև ընտանիքի արժեքի նսեմացմանն ուղղված քայլերը։
«Պետությունը չի պատրաստվում մարդկանց անձնական կյանքին միջամտել, մենք նման բան չենք պատրաստվում անել, սակայն ցանկություն կա Արևմուտքին ասելու՝ Սուրբ գիրքը, բոլոր մյուս կրոնների գրքերը ասում են՝ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։ Բայց Արևմուտքն այս սրբազան պատգամներն էլ է կասկածի տակ դնում»,- ասել է Պուտինը։