ՌԴ-ն դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին․ Պուտին

Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (START), սակայն Ռուսաստանը դուրս չի գալիս դրանից։ Այս մասին այսօր՝ ձետրվարի 21-ին, Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս մասին գրում է ТАСС-ը։

«Այսօր ես պետք է հայտարարեմ, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահն ընդգծել է, որ մինչ START-ի շրջանակներում աշխատանքը շարունակելու հարցի քննարկմանը վերադառնալը, ռուսական կողմը պետք է ինքն իրեն հասկանա, թե ինչ են հավակնում ՆԱՏՕ-ի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես են հաշվի առնվելու նրանց ռազմավարական զինանոցները։

«Այսինքն՝ դաշինքի ընդհանուր հարվածային ներուժը,- բացատրեց Պուտինը,- նրանք այժմ իրենց հայտարարությամբ, փաստորեն, հայտ են ներկայացրել այս գործընթացին մասնակցելու համար: Դե, փառք Աստծո։ Արեք, մենք դեմք չենք։ Ուղղակի պետք չէ փորձել կրկին բոլորին ստել, ներկայանալ որպես խաղաղության և լարվածության թուլացման ջատագովներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել