Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41,156-ի

Առնվազն 41,156 մարդ է զոհվել և 105,505-ը վիրավորվել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժերի հետևանքով, սրանք տարերային աղետի վերջին տվյալներն են։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Տուժել են ավելի քան 13 միլիոն մարդ 11 նահանգներում, ներառյալ Ադանա, Ադիյաման, Դիարբեքիր, Գազիանթեփ, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և այլ նահանգներում։

Տարածաշրջանի մի քանի երկրներ, այդ թվում՝ Սիրիան և Լիբանանը, նույնպես զգացել են ուժեղ ցնցումները։

————————

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հետևել են հազարավոր հետցնցումներ։

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել