Առնվազն 38,044 մարդ է զոհվել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժերի հետևանքով։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ ավելի քան 13 միլիոն մարդ տուժել է ավերիչ երկրաշարժերից։
Աղետի գոտում աշխատում է 264․389 մարդ։
Երկրաշարժից տուժած շրջաններից մինչ այժմ տարհանվել է գրեթե 38․044 մարդ։
————
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։
Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։