Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա` օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
Նոտարի կողմից առաջին հերթի ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` 2000 ՀՀ դրամի չափով:
Բացի պետական տուրքից, առաջին հերթի ժառանգները պետք է վճարեն նաև նոտարական գործողությունների համար վճար, հետևյալ չափերով`
ա. ժառանգական զանգվածում 1-2 միավոր գույքի դեպքում 3000-5000 ՀՀ դրամ,
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 5000-8000 ՀՀ դրամ,
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 8000-15000 ՀՀ դրամ: