Ճանապարհային ոստիկանները մեկ ամիս կաշխատեն առանց հանգստյան օրերի

Այս տարի ևս, ինչպես նախորդ տարի ոստիկանության պետ Վլադիրմիր Գասպարյանի հրամանով սեպտեմբերի 1-ից կանցկացվի երեխաների անվտանգության միամսյակ՝ «Զգուշացե՛ք, երեխաներ են»  խորագրով:

Այս մասին լրագողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝  նախորդ տարվա միամսյակային միջոցառումները տվել են ցանկալի և դրական արդյունք. «Նախորդ տարի գրանցված 27 ճանապարհատրանսպորտային պատահարի  մասնակից է դարձել 29 երեխա: Արդյունքում զոհվել է 5 և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 28 երեխա: 2011 թվականի համեմատ և՛ ճանապարհատրանսպորտային պատահարների, և՛ վիրավորների թիվը նվազել է 4-ով»

Նորիկ Սարգսյանը ընդգծեց, որ գրանցված դեպքերը պատահել են դպրոցական ժամերից դուրս:

Այս տարի միամսյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են օգոստոսի 5-ից.  «Այդ ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել դպրոցների տնօրենների հետ: Աշխատանքները կազմակերպելիս հաշվի ենք առել նաև նրանց առաջարկություները: Չեք կարող գտնել մի դպրոց, որի դիմաց կարգավորված չլինի երթևեկության անվտանգությունը»:

ՃՈ պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանները մեկ ամիս շարունակ աշխատելու են առանց հանգստյան օրերի. «Մենք ամեն ինչ անելու ենք երեխաների անվտանգությունը ապահովելու  և դրական արդյունքներ գրանցելու համար»:

Նա խորհուրդ տվեց բոլոր ուսուցիչներին և ծնողներին ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքներին իրենք ևս մասնակցություն ունենան՝  երեխաներին ծանոթացնելով ճանապարհային երթևեկության տարրական կաննոներին, իսկ վարորդներին ևս մեկ անգամ կոչ արեց լինել զգոն և պահպանել երթևեկության սահմանված կանոնները:

Հանդիպման վերջում Նորիկ Սարգսյանը ասաց, որ թեև այս մեկ ամիսը քիչ է երթևեկության անվտանգությունը երեխաների համար լիովին ապահովելու համար, բայց այս ժամանակը կօգնի վերջիններիս ադատպտացվել. «Ցավոք սրտի մենք չունենք այնքան ոստիկան, որ կարողանանք առանց հանգստյան օրերի աշխատել ամբողջ տարի: Բայց այնուամենայնիվ կենտորանական դպրոցների մոտ ոստիկանները աշխատելու են ամբողջ տարվա ընթացքում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել