Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր մի դատական նիստում մեղադրող դատախազը, միայն իր տրամաբանությանը հասու ձևակերպումներով, պնդում էր, որ ամբաստանյալն այնուամենայնիվ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել մի արարքի համար, որը դրա կատարման պահին՝ 2019 թվականին գործող քրեական օրենսդրությամբ հանցագործություն չի համարվել և քրեականացվել է միայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, խոսքը վերաբերում է միջին ծանրության հանցագործության նախապատրաստությանը։
Ինձ չի զարմացնում այս և այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալն ու դատավարական վարքագիծը, քանի որ լավ գիտեմ, թե նրանց գերակշիռ մասն ինչպես է հայտնվել համակարգում։ Ես միայն անհանգստանում եմ այն իրողությունից, որ պաշտոնավարման հնգամսյա ժամկետը փաստորեն ՀՀ նոր գլխավոր դատախազի համար դեռ բավարար չէ այսպիսիններից ազատվելու համար»։