Լոռու մարզը նոր դատախազ ունի. գլխավոր դատախազի հրամանով՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում կիրականացվի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել:

Առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: 

Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով: 

Գլխավոր դատախազի երրորդ հրամանով՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել