ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հունվարի 26-ի N 136-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքերի գործածության երաշխավորված ցանկը: Ըստ հրամանի՝ հաստատվել են նաև ազգային փոքրամասնությունների և բրալյան դասագրքերը:
Տարրական դասարանների բոլոր աշակերտներին դասագրքերը տրամադրվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների համար բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար:
Պետական միջոցներով են տրամադրվում նաև բրալյան դասագրքերը:
Դասագրքերի ցանկը ներբեռնեք այստեղից։