Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) միշտ «կկանգնի նույն խրամատում» ռուսական բանակի և ժողովրդի հետ, հունվարի 27-ին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ձոնգ Ընի (Կիմ Չեն Ըն) քույր Կիմ Յո Ձոնգը, փոխանցում է ТАСС-ը։
Նա «ստոր քայլ» է անվանել «Աբրամս» տանկերն Ուկրաինա տեղափոխելու ԱՄՆ որոշումը։
«Ես կասկած չունեմ, որ ցանկացած զենք, որով հպարտանում են Միացյալ Նահանգները և Արևմուտքը, մինչև վերջ կվառվեն և կվերածվեն մետաղի ջարդոնի՝ ի դեմս Ռուսաստանի հերոսական բանակի և ժողովրդի անողոք մարտական ոգու և հզորության», – ասել է նա։
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը կարծիք է հայտնել, որ եթե չլիներ ԱՄՆ-ը, ապա « աշխարհը կդառնա ավելի պայծառ, ավելի անվտանգ և ավելի խաղաղ»:
«Առանց անխոհեմ փորձերի, իմպերիալիստական կոալիցիոն ուժերը չեն կարողանա կոտրել բանակի և Ռուսաստանի ժողովրդի հերոսական ոգին, որոնք առանձնանում են կրակոտ հայրենասիրությամբ, տոկունությամբ և հզոր հոգևոր ներուժով», – ասել է Կիմ Յո Ձոնգը։