Թուրքիան Շվեդիային մեղադրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու պարտավորությունները խախտելու մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Շվեդիային մեղադրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ, ասվում է հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ «Жесткий курс» կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը թույլտվություն էր ստացել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրմամբ ցույց անցկացնել։ Այն տեղի է ունեցել այսօր։

«Մենք խստագույնս դատապարտում ենք Ստոկհոլմի կենտրոնում PKK ահաբեկչական կազմակերպության հետ կապված խմբերի քարոզչական ցույցի թույլտվությունը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել