Հաշվի առնելով, որ Ադրբեջանը հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, զարմանալի է, որ հայկական կողմը նման հայտարարություններ է արել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությունը, փոխանցում է Minval-ը։
ՀՀ ԱԳ նախարարը ավելի վաղ հայտարարել էր, որ մինչ այս պահը ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները․ «Զուգահեռաբար տեսնում եք սադրիչ գործողությունները և՛ Լաչինի միջանցքում, և՛ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումն Ադրբեջանի կողմից»։
Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի հետ։