Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել քրդական ուժերին սիրիական շրջանների մի մասից դուրս բերելու իրենց պարտավորությունները, փոխանցում է Anadolu-ն։
«ԱՄՆ իմ այցի ժամանակ մենք կխոսենք Սիրիայի մասին։ Որովհետև նրանք (ամերիկյան կողմը-խմբ․) շարունակում են աջակցել Քրդական Բանվորական Կուսակցությանը և Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումներին։ Մեզ համար սա սպառնալիք է։
Մեզ տրված խոսքը չկատարվեց և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից. Մենք անընդհատ դա ասում ենք այս երկրներին, որ 2019 թվականի համաձայնագրերի պայմանները չեն կատարվել»,- ասել է նա հունվարի 13-ին Հռոմում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։