Պուտինը դիմել է ռուս ժողովրդին

Նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ուղերձ է հղել ռուսներին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Պետության ղեկավարն այս անգամ խոսել է ոչ թե Կրեմլի ֆոնին, ինչպես միշտ, այլ Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող զինծառայողների ֆոնին։ Նրա կոչն առաջինն են տեսել Կամչատկայի և Չուկոտկայի բնակիչները, ովքեր արդեն նշել են Ամանորը։

Պուտինը 2022 թվականն անվանել է առանցքային իրադարձությունների տարի, որոնք ապագայի հիմքն են դնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:

«Բայց մեր բազմազգ ժողովուրդը, ինչպես դա եղել է Ռուսաստանի պատմության բոլոր դժվարին ժամանակաշրջաններում, դրսևորեց խիզախություն և արժանապատվություն: Խոսքով և գործով նրանք աջակցեցին հայրենիքի պաշտպաններին: Մեր զինվորներին և սպաներին: Հատուկ ռազմական գործողության բոլոր մասնակիցներին»,-ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ճշմարտությունը Ռուսաստանի կողմն է, որը պաշտպանում է իր ժողովրդին իր պատմական տարածքներում։

«Արևմտյան վերնախավերը տարիներ շարունակ վստահեցնում էին Ռուսաստանին խաղաղ մտադրությունների մասին, այդ թվում՝ Դոնբասում, բայց իրականում նրանք աջակցեցին նեոնացիստներին և պատրաստվեցին ագրեսիայի։ Հիմա այդ մասին բացահայտ խոսում են, իսկ Ուկրաինայի ժողովրդին օգտագործում են մեր երկիրը պառակտելու ու թուլացնելու համար։ Մենք երբեք որևէ մեկին թույլ չենք տվել և թույլ չենք տա դա անել»,-հավելել է Պուտինը։

Նա շնորհակալություն է հայտնել հատուկ գործողության մասնակիցներին տոկունության ու խիզախության համար և վստահություն հայտնել, որ Ռուսաստանը կհաղթահարի բոլոր դժվարությունները և կմնա մեծ ու անկախ երկիր։

Ավելի ուշ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, որ դիմումը ձայնագրվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել