Թուրքիայում ցանկանում են Էրդողանին առաջադրել Նոբելյան մրցանակի

Թուրքիայի միլլի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե դիմում է ներկայացրել նախագահ Էրդողանին Նոբելյան մրցանակի առաջադրելու համար, հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ Շենթոփի՝ այսօր կարևորագույն խնդիրներից մեկը ռուս-ուկրաինական ճգնաժամն է, իսկ Թուրքիան և նախագահ Էրդողանը միակ միջնորդն են եղել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:

Նշելով, որ իրենք մշտապես տարբեր երկրներում բարձրացրել են նախագահ Էրդողանի՝ նոբելյան մրցանակ ստանալու անհրաժեշտությունը, նա ընդգծել է.

«Ես անձամբ ջանքեր եմ գործադրում, որպեսզի նախագահը Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրվի: Վերջնակամկետը հունվարին է»:

Ըստ նրա՝ մի շարք երկրներում նույնպես համարում են, որ հենց Էրդողանը պետք է ստանա այդ մրցանակը:

Հիշատակելով, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարիներ առաջ մրցանակ էր ստացել խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերի համար, նա նշել է, որ Թուրքիայի քաղաքապետներն ավելի շատ աշխատանք են կատարել, քան Մերկելը, իսկ այսօր ռուս-ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու գործում Թուրքիայից բացի այլ դերակատար չկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել