Պեսկովը մեկնաբանել է միութենական պետություն մտնելու վերաբերյալ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սադրիչ է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե իբր Մոսկվան ստիպում է Երևանին միանալ Միութենական պետությանը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Գրիգորյանը նախկինում հանդես էր եկել համապատասխան հայտարարությամբ ու նշել, որ Հայաստանի վրա ճնշում կա։

«Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտում է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու հարց չկա»,- Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը շարունակելու է սուվերեն պետություն մնալ։

Նրա խոսքով՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են նույնիսկ այդ հարցը քննարկելու հնարավորությունը։

«Նման հայտարարությունները կարելի է սադրիչ համարել: Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով չի հայտնել հայկական կողմի ուշադրությանը»,- ասել է Պեսկովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել