Բայրամովն անընդունելի է անվանել Ռուսաստանի առաջարկը

«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է «Ղարաբաղի կարգավիճակի» հետ կապված հարցը թողնել հետագա տարիների համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Haqqin-ը։

«Մենք պետք է հիմնվենք մեր օրակարգի, մեր առաջարկների վրա։ Առաջին իսկ օրվանից մենք հայտարարեցինք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերի շրջանակներում»։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը՝ Բայրամովը միանգամայն բնական է համարել, որ երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց առաջարկները։

«Դրանք պետք է քննարկվեն։ Կարևոր է հետևել առաջարկներին, այլ ոչ թե դա անել ցուցադրական: Այսպես, վերջերս Հայաստանը ներկայացրել է իր առաջարկները, սակայն հաջորդ օրը հրաժարվել է մասնակցել համատեղ հանդիպմանը։ Ոչ մի կողմ երբեք չի ակնկալում իր բոլոր առաջարկների անվերապահ ընդունումը։ Ադրբեջանը մշտապես տեսնում է ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ Հայաստանից՝ զուտ հանդիսատեսի համար և ոչ մի իրական քայլ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները։ Այս հանդիպման շրջանակներում Պուտինն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խաղաղության պայմանագիր չկա, և այս փաստաթղթի բաղադրիչների մասին խոսելը վաղաժամ է։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մանդատի երկարաձգման հնարավորությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման որոշումներից և խաղաղության պայմանագրի կնքումից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել