Ադրբեջանը նոր հայցեր կներկայացնի Հայաստանի դեմ. Բայրամով

2022 թվականի ընթացքում Արդարադատության միջազգային դատարանը և ՄԻԵԴ-ը միջոցներ են ձեռնարկել Հայաստանի դեմ ադրբեջանական կողմի պահանջների համաձայն, և դրանք շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ այս ամիս Ադրբեջանը նոր միջպետական ​​հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ կապված 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին հարյուրավոր բնակելի շենքերի այրման և ավերման հետ, երբ հայերը լքում էին Լաչին քաղաքը և հարակից երկու գյուղերը, ինչի կապակցությամբ վնասի փոխհատուցման վճարում է պահանջվում։

«2023 թվականի սկզբից մենք Հայաստանին նոր մեղադրանքներ կներկայացնենք Ադրբեջանի շրջակա միջավայրին ու բնությանը վնաս պատճառելու, ինչպես նաև էներգիայի և բնական ռեսուրսների ապօրինի շահագործման համար»,- ասել է Բայրամովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել