Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործանախարարություն

Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մարգոն: Պատճառը Փարիզում տեղի ունեցած ցույցերն են, որոնք կազմակերպել են  քրդերը, տեղի քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո։

Այս մասին գրում է Ermenihaber․am-ը։

Թուրքական կողմն իր դժգոհությունն է հայտնել բողոքի ցույցերի վերաբերյալ և պնդել, թե Ֆրանսիայում Թուրքիայի դեմ սև քարոզչություն է իրականացվում, իսկ ֆրանսիացի  որոշ քաղաքական գործիչներ որպես գործիք են օգտագործվում:

Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ  Ֆրանսիան «ողջամտորեն» կգործի այս իրավիճակում:

Փարիզում Թուրքիայի դեսպանատունը նույնպես այս հարցի վերաբերյալ պաշտոնական Անկարայի մտահոգությունները փոխանցել է Ֆրանսիայի  իշխանություններին։

Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել անցյալ ուրբաթ։ 69-ամյա տղամարդը սպանել էր 3 մարդու և վիրավորել մի քանիսին։ Նա ոստիկանությանն ասել էր, որ ատում է «օտարերկրացիներին»։

Դրանից հետո Փարիզում քրդերի բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք շաբաթ օրը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Դեկտեմբերի 26-ին, այս միջադեպի կապակցությամբ երթերն ու բողոքի ցույցերը շարունակվում են նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել