Պեսկով. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են խոսել ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կարող են միմյանց հետ զրուցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

Նա նշեց, որ դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ֆորմալ առումով մենք եռակողմ հանդիպում չենք նախատեսել, սակայն կուլիսներում նրանք հնարավորություն կունենան զրուցել միմյանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել