ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնի է նշանակվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր գլխավորած Ռազմարդյունաբերական հանձնաժողովում «ստեղծել» է իր առաջին տեղակալի պաշտոնը։ Այն զբաղեցնելու է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Հրամանագրի համաձայն՝ հանձնաժողովին միացել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը՝ վտարված Իգոր Արտեմևի փոխարեն։

Հանձնաժողովի նախագահը Պուտինն է։

Հանձնաժողովում են նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին հետախուզության ծառայության, ԱԴԾ-ի, Ազգային գվարդիայի ղեկավարները և այլք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել