Իրանում արդեն երեք ամիս ընթացող բողոքի ցույցերը հնարավոր է ավարտվեն, իրավիճակը կայունանա իշխանության զիջումների գնով: Գլխաշորը ոչ պատշաճ կրելու պատճառով ձերբակալված կնոջ մահը՝ չպարզված հանգամանքներում, բողոքի ալիք բարձրացրեց երկրում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Գլխաշորը մուսուլմանական որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի մշակույթի անբաժանելի մասն է, որի կրումն օրենքի ուժ ստացավ իսլամական հեղափոխությունից հետո:
Հիմա, փորձագետները կարծում են՝ այդ օրենքը դժվար վերացվի, բայց հնարավոր է վերանայվի. կոնկրետ ինչ զիջմամբ, դժվարանում են ասել, մյուս կողմից շեշտում են՝ Թեհրանը կոմպրոմիսների հարցում ևս զգուշավոր է, որ սեփական քաղաքացիներին հանդարտեցնելու քայլը արտաքին ուժերի աչքում թուլություն չերևա։