Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, անդրադառնալով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական կազմակերպության անդամների արածին, ասել է, որ «օձը, որի մասին խոսում էին ֆրանսիացիները, սկսել է կծել նրանց։ Հիմա բոլորը պետք է տեսնեն Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական կազմակերպության իրական դեմքը», հայտնում է Anadolu գործակալությունը։
Այս մասին Հուլուսի Աքարը հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ուղեկցությամբ Սիրիայի սահմանին գտնվող ստորաբաժանումների ստուգման ժամանակ։
Աքարն ասել է, որ Թուրքիայի զինված ուժերի հաջող գործողությունները ոչնչացրել են ահաբեկչական միջանցքը, որը նրանք ցանկանում էին ստեղծել Թուրքիայի հարավում․ «Մենք շարունակելու ենք մեր պայքարը սրա դեմ և անելու ենք այն, ինչ անհրաժեշտ է։ Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կհանդուրժենք ահաբեկչական տարրերի տեղակայումը մեր սահմանների մոտ։ Թուրքիայի զինված ուժերը ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները մեր երկրի և մեր ազնվական ժողովրդի անվտանգության համար և կշարունակեն անել դա»։