Որտե՞ղ եք եղել մինչև այսօր․ Հուլուսի Աքարը վրդովված է

«Ինչպես միշտ, հայ-ադրբեջանական հարցում օբյեկտիվ ու չեզոք բացատրություններ չկան։ Սակայն մենք չլսեցինք միջազգային կազմակերպությունների ձայնը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ, որը տևեց շուրջ 30 տարի»,-այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը։

«Այդ իսկ պատճառով, մենք հարցնում ենք նրանց, ովքեր ամենաարագն են արձագանքել, որտե՞ղ եք եղել մինչև այսօր», – ասել է Աքարը:

Թուրքիայի պաշտպանության նախարարն առարկել է Ադրբեջանի դեմ որոշ երկրների հայտարարություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել