Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում Էրդողանի կուսակցության ձայները նվազում են

Թուրքական «ORC» վիճակագրական կենտրոնը հրապարակել է երկրի խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում կատարած սոցհարցման արդյունքները։ Ամենաշատ թվով մարդիկ (3191) սոցհարցմանը մասնակցել են Ստամբուլից, փոխանցում է Ermenihaber-ը։

Համաձայն հարցման արդյունքների՝  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեք քաղաքներում էլ պարտվում է։ Վերոհիշյալ քաղաքներում պատկերը տոկոսային հարաբերակցությամբ այսպիսին է․

Ստամբուլ

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 32․2%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) – 27․2%
«Լավ» կուսակցություն – 16․1%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) – 9․1%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) – 4․2%

Անկարա

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 30․5%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) – 27%
«Լավ» կուսակցություն – 20․1%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) – 4․5%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) -7․2%

Իզմիր

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) – 20․4%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) – 40․2%
«Լավ» կուսակցություն – 17․4%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) – 8․9%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) – 3․9%

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել